Երբևէ թերագնահատե՞լ եք տառատեսակի կարևորությունը տպագրության մեջ․․․ կամ առհասարակ։ Ճիշտ ընտրված տառատեսակից շատ բան է կախված․
Ո՞ր տառատեսակն ընտրել, ինչի՞ն ուշադրություն դրաձնել և ի՞նչը բացառել․․․ Եկե՛ք միասին բացահայտենք այս տարվա լավագույն թրենդերը մինչ կպատրաստեք տպագրական ֆայլը ու կայցելեք տպագրատուն։
1. Այս տարի ևս լայն կիրառություն կունենա serif տառատեսակը․ գուցե փորձեք նաև Դո՞ւք 😉
2. Ռետրոն վերադառանում է կամ ռետրոն երբեք չի մահանում 🙂 2018-ի տպագրության վրա մեծ ազդեցություն կունենա 70-80-ականների ձեռագիրը։ Ինչպես ասում են՝ «լավագույն նորը մոռացված հինն է»։
3. Big and bold․ 2 հիմնական տեսակ, որոնք լավագույնս կբնութագրեն 2018-ի տպագրությունը։ Ուստի, եթե ցանկանում եք Ձեր բրենդի նկատմամբ ուշադրություն գրավել, սրանք կարող են լինել իդեալական տարբերակ։
4. Կտրվածքները, շերտավորումները և առհասարակ բարդ տպագրական կառուցվածքը 2018-ին սովորական երևույթ կդառնան։
5. Ընդգծված տեքստեր․ ինչպես ասում են մասնագետները՝ վերցրե՛ք Ձեր մարկերները․ այս տարին ընդգծված տեքստերի տարի է։
6. Մեծ տարածում կգտնեն նաև «ձեռագիր գրվածքները»․ տառատեսակն ընտրելիս անպայման դիտարկեք նաև այս տարբերակը՝ հատկապես, եթե խոսքը լոգոների մասին է։
7. Եվ չենք մոռանում գունային հետաքրքիր լուծումների մասին։ Ի դեպ, դրանք այս տարի առավել հաճախ լինելու են գրադիենտի տեսքով:
8. Իսկ այ տառատեսակների դեպքում լավ կլինի նախապատվությունը տալ վառ գույներին․ դրանք կօգնեն է՛լ ավելի արտահայտիչ դարձնել Ձեր պաստառները և ընդգծել ընկերության անհատականությունը։
9. 2018-ին ամուր հիմքեր ունի նաև թափանցիկությունը․ թեթև, լակոնիկ և յուրօրինակ դիզայներական լուծումներ՝ գունեղ ֆոնի և թափանցիկ տեքստի միջոցով։
10․ Եվ իհարկե սեփական տառատեսակներ․ լավագույն միջոցը Ձեր բերնդի ինքնատիպությունն արտահայտելու համար։