
Վիճակագրություն
- Արտաքին գովազդի պատվեր Տարեկան շուրջ 200
- Լայնաֆորմատ տպ. պատվեր Տարեկան 250.000 քմ
- Մշտական հաճախորդ Ավելի քան 90
- Իրականացրած խոշոր նախագծեր 100-ից ավելի՝ արտաքին շուկայում

Փրայմ գովազդային գործակալությունը հիմնադրվել է 2011 թվականին և իր գործունեության 12 տարիների ընթացքում հասցրել է Հայաստանի շուկայում իր կայուն տեղը զբաղեցնել: Ընկերությունը մասնագիտացած է արտաքին գովազդի, լայնաֆորմատ, UV և մաղային տպագրության, լազերային, ֆրեզերային հատման և փորագրության, սուբլիմացիոն, թվային և օֆսեթ տպագրության մեջ, ինչպես նաև առաջարկում է դիզայնի ծառայություն: Հանդիսանալով հայաստանյան տպագրական շուկայի առաջատարներից մեկը` ընկերությունը շարունակում է համալրվել նոր տպագրական մեքենաներով:
Ընկերությունն ապահովված է տպագրական ժամանակակից բարձրորակ սարքավորումներով և տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս բավարարել ամենապահանջկոտ հաճախորդի պատվերները: Քայլելով ժամանակին համընթաց՝ մենք տպագրական ոլորտում առաջարկում ենք նոր լուծումներ:
Փրայմն իրականացնում է որակյալ ծառայություններ` մատչելի գներով: Վստահության, ճշտապահության, սեղմ ժամկետներում պատվերները իրականացնելու շնորհիվ էլ կառուցում և ստեղծում ենք երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների հետ:
Մեր առաքելությունն ենք համարում՝ հաճախորդներին հայկական շուկայում գնի և որակի լավագույն հարաբերակցություն ապահովելը: